Առողջապահություն 3.2012
Սննդակարգի հիմնական սկզբունքները
Աղը օգտագործեք չափավոր
Քիմիական կառուցվածքով կերակրի աղը նատրիումի քլորիդն է` NaCl: Թե նատրիումը, թե քլորը կարևոր են օրգանիզմում ֆիզիոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքի համար:
Չափահաս մարդկանց օրգանիզմը պարունակում է 100-140 գրամ նատրիում և այդքան էլ քլոր, այսինքն 250-350 գրամ նատրիումի քլորիդ: Նատրիումը կարևոր դեր է խաղում ներբջջային և միջհյուսվածքային փոխանակության գործընթացներում, ակտիվորեն մասնակցում է ջրային փոխանակությանը` օրգանիզմում կարգավորելով հեղուկի ծավալը, ինչպես նաև թթուների չեզոքացումը:
Նատրիումի բնական պարունակությունը սննդամթերքի մեջ չնչին է, որի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարվում է կերակրի աղի միջոցով:
Գտնվելով նատրիումի քլորիդի կազմում, քլորը մասնակցում է օրգանիզմում ջրային փոխանակության կարգավորմանը, ստամոքսի գեղձերի միջոցով աղաթթվի առաջացմանը:
Քլորի բնական պարունակությունը սննդամթերքի մեջ նույնպես չնչին է, որի նկատմամբ օրգանիզմի պահանջը դարձյալ բավարարվում է կերակրի աղի միջոցով:
Աղը ստանում ենք հիմնականում պանրի բազմազան տեսակներից, երշիկեղենից, պահածոյացված մսից, ձկնեղենից, չիփսերից, թթու դրած և մարինացված բանջարեղենից, մայոնեզից և այլն:
Հայաստանում օգտագործվող աղի միջին չափը ավելին է ֆիզիոլոգիական պահանջներից, որը վտանգավոր է առողջության համար: Դրա չափից ավելի օգտագործումը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, որն էլ իր հերթին պատճառ է դառնում որոշ քրոնիկական հիվանդությունների սրացման (սրտանոթային, երիկամային և այլն):
Խորհուրդ է տրվում օգտագործել օրական 6 գրամ, այսինքն` 1 թեյի գդալ աղ: Այն սննդում գոյանում է նաև պատրաստի սննդամթերքներից (հացամթերքներ, տոմատի մածուկ և պահածոյացված սննդամթերք) և շատ քիչ քանակությամբ միայն տնային պայմաններում պատրաստված կերակրից: Որոշ դեպքերում (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, շոգ եղանակ, լուծ, առատ քրտնարտադրություն) աղի կորուստն ավելանում է, և օրգանիզմն աղի ընդունման կարիք է զգում: Նման դեպքում 20 գրամ աղի ընդունումը թույլատրելի է: Այսպիսով, կերակրին ավելացվող աղը չպետք է լինի 1/4 թեյի գդալից ավելի:
Սննդամթերքը պահածոյացնելիս սովորաբար շատ աղ է օգտագործվում, ուստի պետք է թարմ սննդամթերքը (ձուկ, բանջարեղեն) գերադասել պահածոյացվածներից:
Ուտելիքներին ավելացվող աղի քանակը կարելի է հեշտությամբ պակասեցնել: Ուտելիքի համային հատկանիշները լավացնելու համար կարելի է օգտագործել բուսական համեմունքներ, որոնցով Հայաստանը չափազանց հարուստ է:
Հիշե´ք
- Աղի չարաշահումը վտանգավոր է առողջության համար: Սահմանափակեք աղի և այն սննդամթերքների օգտագործումը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ աղ (աղի պանիրներ, երշիկեղեն, չիփսեր և այլն):
- Կերակուր պատրաստելիս շատ աղ մի ավելացրեք, դրա փոխարեն օգտագործեք կանաչիներ և համեմունքներ:
- Աղի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարելու համար օգտագործեք թարմ մրգեր և բանջարեղեն:
- Եթե զբաղվում եք ծանր ֆիզիկական աշխատանքով կամ մարմնամարզությամբ, վազքով և մեծ քանակությամբ աղ եք կորցնում քրտինքի, մեզի հետ, կարող եք ավելացնել օրական օգտագործվող աղի չափը:
Շաքարը, քաղցրեղենը եվ հրուշակեղենը օգտագործեք չափավոր
Մարդկության պատմության ընթացքում քաղցրավենիքը եղել և մնում է ամենահաճելի սննդամթերքներից մեկը:
Սննդում ածխաջրատների հատկություններից մեկը նրանց քաղցր համն է և այդ համի հաղորդումն է ուրիշ սննդամթերքների: Քաղցրահամ են պարզ շաքարները` մոնոսախարիդներից գլուկոզան, ֆրուկտոզան և դիսախարիդներից լայնորեն տարածված ճակնդեղի շաքարը կամ եղեգնաշաքարը:
Օրգանիզմը որոշ քանակությամբ պարզ շաքարներ ստանում է մրգերից և քիչ քանակությամբ` չհասունացած բանջարեղենից: Սննդում շաքարի գլխավոր աղբյուրը ռաֆինացված (մաքրազտված) շաքարն է: Ինչպես և ալկոհոլը, այն նույնպես պարունակում է միայն ՙդատարկ՚ կալորիաներ և բացարձակապես զերծ է այլ սննդարար նյութերից: Քաղցր համի պատճառով մարդիկ չարաշահում են շաքարը և շատ հաճախ հիմնական սննդի փոխարեն օգտագործում քաղցրեղեն` հրուշակեղեն, կոնֆետներ, կարամել ու շոկոլադ, ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքներ, մուրաբաներ, պաղպաղակ և ալն:
Շաքարի չափից ավելի օգտագործումը բարձրացնում է սննդի կալորիականությունը, որը և պատճառ է դառնում ավելորդ քաշի և ճարպակալման, իսկ վերջիններս մեծացնում են սրտանոթային հիվանդությունների, II տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը: Ատամների ոսկրափուտի հիմնական պատճառը շաքարի, քաղցրեղենի, քաղցր ընպելիքների և հրուշակեղենի հաճախակի օգտագործումն է: Շաքարի քայքայումից բերանի խոռոչում առաջանում են կաթնաթթուներ, որոնք որոշ մանրէների հետ միասին բերում են ատամների ամուր հյուսվածքի քայքայման: Շաքարը փոխում է բերանի խոռոչի թթվային միջավայրը` նպաստելով կարիեսի առաջացմանը:
Թող զարմանալի չթվա, որ սննդային բուրգի ամենավերին մասում` գագաթում են հայտ-նվել իրարից խիստ տարբեր երկու սննդանյութերը` շաքարն ու ճարպերը: Բանն այն է, որ երկուսն էլ զուտ էներգիայի աղբյուր են: Եթե ճարպերի որոշ տեսակների հետ օրգանիզմ են մտնում վիտամիններ և կյանքի համար անփոխարինելի այլ սննդանյութեր, ապա շաքարի միջոցով օրգանիզմը ստանում է միայն էներգիա: Այդ է պատճառը, որ մաքուր շաքարի քանակն օրվա մեջ չպետք է գերազանցի 50 գրամը:
Հրուշակեղենը, կոնֆետները, շոկոլադը և ընդհանրապես բոլոր քաղցրեղենները պարունակում են մեծ քանակությամբ ճարպ կամ շաքար, կամ երկուսը միասին, սակայն չափազանց աղքատ են անփոխարինելի սննդանյութերով: Դրանք նույնպես ավելորդ ՙդատարկ՚ կալորիաների աղբյուր են: Որպեսզի սնունդն ավելի առողջարար լինի, սահմանափակեք այդ սննդամթերքների քանակը:
Մեղրը շաքարին փոխարինող բնական միջոց է, հարուստ է կենսաակտիվ նյութերով, սակայն դա ևս պետք չէ չարաշահել:
Հիշե´ք
- Խուսափեք շաքար պարունակող սննդամթերքներից և հրուշակեղենից (պաղպաղակ, քաղցր կոնֆետ, թխվածքներ):
- Օրվա մեջ 1 չափաբաժնից ավելի քաղցրեղեն մի օգտագործեք:
- Խուսափեք շաքար պարունակող ըմպելիքներից, ինչպիսիք են լիմոնադները և ոչ ալկոհոլային խմիչքները: Նախընտրեք սովորական ջուր կամ հանքային ջուր:
- Պիտակների վրա կարդացեք, թե ինչքան շաքար է ավելացված, եթե չափից ավելի է, մի գնեք:
- Շաքարի և քաղցրավենիքի փոխարեն օգտագործեք չիր (չորացրած, առանց շաքարի), մրգեր և ընդեղեն:
- Թեյը, մածունը և սուրճը խմեք առանց շաքարի և քաղցր մրգային պահածոների:
Նախաճաշով է պայմանավորված կենսունակությունը ամբողջ օրվա ընթացքում
Առողջության համար շատ կարևոր է ոչ միայն օրվա ընթացքում ընդունած սննդի քանակը և որակը, այլև դրա բաշխումը օրվա մեջ: Հայաստանում բնակչության մեծ մասն անկանոն է սնվում և չի նախաճաշում: Չափահաս տղամարդկանց 53,7%-ը և կանանց 40%-ից ավելին սնվում է օրական 2 անգամ` բաց թողնելով մարդու ամբողջ օրվա ինքնազգացումը պայմանավորող նախաճաշը:
Չափից ավելի թեթև կամ չափազանց առատ նախաճաշն առաջացնում է թուլություն և աշխատունակության անկում: Նախաճա-շը զգալիորեն ազդում է ամբողջ օրվա ընթացքում օրգանիզմի` էներգիա արտադրելու և արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում պահելու հատկության վրա, որն իր հերթին պայմանավորում է ֆիզիկական և հուզական տոնուսը, մտածողությունն ու զգացումները, օրգանիզմի կենսունակությունը:
Կանոնավոր նախաճաշելը բարձրացնում է արտադրողականությունը, լավացնում հիշողությունը, մարդ իրեն զգում է առույգ և ուժերով լեցուն:
Եթե առավոտյան քաղց չեք զգում, հավանաբար ընթրիքին չափից ավելի եք կերել: Քաղցի զգացումն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ գլուկոզայի մակարդակն արյան մեջ իջնում է 70 մգ-ի, իսկ երեկոյան առատ ընթրիքից 12 ժամ անց պահպանվում 95 մգ-ից բարձր մակարդակի վրա: Ուստի ընթրիքը պետք է լինի թեթև` ախորժալի ապուր, կամ կաթ, կամ կաթնաթթվային մթերքներ, ցանկալի են նաև բանջարեղենը և մրգերը: Այստեղ տեղին է հիշեցնել առողջ սննդի հիմնական կանոններին վերաբերող ասացվածքը «Նախաճաշիր թագավորի նման, ճաշիր արքայազնի պես, ընթրիր մուրացկանի նման»:
Առողջ, ճիշտ հաշվեկշռված նախաճաշը պետք է պարունակի`
- Միրգ, բանջարեղեն
- Հացազգիներ
- Կաթնամթերք
- Սպիտակուց պարունակող սննդամթերքներ` մսամթերքներ կամ նրա փոխարինիչներ:
Առավոտյան նախաճաշելով, առողջացնում եք մարսողական համակարգը, օրվա ընթացքում քաղց չեք զգում և չեք «հարձակվում» ճաշի կամ ընթրիքի ժամանակ սննդի վրա:
Հիշե´ք
- Առողջ և աշխատունակ լինելու համար անպայման նախաճաշեք:
- Նախաճաշի մեջ ներառեք բազմազան սննդամթերք:

Կարդացեք նաև

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...


Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...


Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...


«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...


Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...


Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն